Անտառային հրդեհների հետևանքով Հունաստանում 77 մարդ է զոհվել (տեսանյութ, ֆոտո)

Հունաստանում սաստակ անտառային հրդեհների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհների հետևանքով զոհվել է 77 մարդ: Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է. «Երկիրն աննկարագրելի ողբերգություն է ապրում: Այսօր Հունաստանը սգի մեջ է»: 

Հունաստանի հարավ-արևելքում բռնկված հրդեհն ամենախոշորն է վերջին տասնամյակների ընթացքում: Զոհվածների մեծամասնությունը չեն հասցրել լքել Մաթի գյուղը, որը Աթենքից 40 կմ հեռավորության վրա է գտնվում: Նրանք խեղդվել են սեփական տներում և մեքենաներում: Այս գյուղը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում: Քամու ուժգնությունը հասնում է 100 կմ/ժ-ի և հրդեհը տարածվում է մեծ արագությամբ: 

Հարյուրավոր հրշեջներ պայքարում են կրակի դեմ, փրկարարները նավակներով և ուղղաթիռներով տարհանում են հրդեհված տարածքների բնակիչներին: Աթենքի ծայրամասերի որոշ բնակիչներ, ամեն դեպքում, լքել են իրենց տները: 

Կարմիր Խաչի տվյալներով, Մաթի գյուղի տներից մեկում հայտնաբերվել են 26 զոհերի մարմիններ, այդ թվում նաև երեխաների: Հավանաբար, զոհերը կյանքի վերջին րոպեներին գրկախառնվել են: Դեպքը տեղի է ունեցել ծովից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում