Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում
![](https://econews.am/disk/27-06-18/05250c8ea8bc264a11722ac697e59e9b.jpg)
Հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:20-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում՝ Հադրութ քաղաքում 2-3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/21-09-20/0c751a007bf0892625a4d85f06b52204.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-09-20/058fe27ce0e9f1053e7efb610eb518fa.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-08-20/11aab76a2cb1a36205aa329ad9101c4d.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/17-08-20/6ab806e6087a17ce37af0bf6a17a5c9a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-08-20/cfb97bc09aa580e1d52e589965b0fdf0.jpg&w=300&h=200)