Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Արթուր Գրիգորյանը

Հունիսի 21-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Արթուր Գրիգորյանը: 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 733-Լ որոշման հավելվածի 18-րդ կետը՝

Արթուր Գրիգորյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Արթուր Գրիգորյանը «ԷկոԻրավունք» ՀԿ-ի նախագահն է: «ԷկոԻրավունք» և «Էկոդար» ՀԿ-ները, Գնդեվազ գյուղի բնակիչների հետ մեկտեղ 2014թ.-ին դատական հայց են ներկայացրել ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի՝ վիճարկելով Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) փորձաքննական դրական եզրակացության և մի շարք վարչական ակտերի օրինականությունը: Խոսքը գնում է ներկայումս Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերության մասին: Ներկայում հիշյալ վարչական գործը քննվում է միայն այն մասով, որը վերաբերվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կողմից ընդունված մի շարք վարչական ակտերի վիճարկմանը: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում