«Արջանոց» ռեստորանից փրկված Դաշա արջը երկու քոթոթ է ունեցել (տեսանյութ)

«2017-ին արջերի փրկության ծրագրի շրջանակում Հրազդանի կիրճի «Արջանոց» ռեստորանից փրկված Դաշա արջն է 2 քոթոթների հետ»,- տեղեկանում ենք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) էջից:

Մայր արջն ու քոթոթներն ավելի ընդարձակ, մյուս արջերից առանձնացված ազատավանդակի կարիք ունեն։ Այժմ նոր՝ 250քմ տարածքով ազատավանդակ է կառուցվում Դաշայի ու 2 քոթոթների համար, որը ներառելու է լողովազան, որջ և վայրի բնությանը հնարավորինս մոտ ենթակառուցվածքներ։ Հատուկ պայմանները թույլ կտան փոքրիկներին ադապտացվել հետագայում վայրի բնության մեջ գոյատևմանը և որտեղ անազատության մեջ ապրած էգ արջն իր քոթոթներին կսովորեցնի վայրի կենսակերպին:

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում