Որտեղի՞ց «Գոշա» Շապիտո կրկեսին այս արջի քոթոթը. Ահազանգ (տեսանյութ)
![](https://econews.am/disk/06-06-18/cc5e3ae59f11b86cc5d0f4a3a266414c.jpg)
Համացանցում շարունակում են ահազանգեր հնչել տարբեր վայրերում անազատության մեջ պահվող կենդանիների, որսագողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և այլ դեպքերի մասին: Այս անգամ խոսքը գնում է «Գոշա» Շապիտո կրկեսում «ելույթ ունեցող» վարժեցված արջի քոթոթի մասին:
«էն որ ասում էի՝ անհատներն իրավունք չունեն վայրի կենդանի պահեն, առավել ևս՝ բուծեն, ա՛յ սրա համար էի ասում
Որտեղի՞ց էս Gosha Shapito Krkes ին էս արջի ձագը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, խնդրում եմ ընդունել որպես ահազանգ»,- գրում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանության ծրագրերի համակարգող Արևիկ Մկրտչյանը։
Նշենք, որ ՀՀ-ում կենդանիների առք ու վաճառքի, սեփականության համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին, այդ թվում՝ կարմիրգրքյան կենդանիների մասով վերահսկողությունն իրականացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ուստի հրավիրում են նշված կառույցի ուշադրությունը:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/12-09-23/b7c4e686dc359003d758ee55a27af324.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-09-22/12eeb5ea55320cc39d5e5f7a8687be8c.jpg&w=300&h=200)