Կան գործընթացներ, որոնք սկսել են նախկինում. Էրիկ Գրիգորյանը՝ Ամուլսարի հանքի մասին

«Ի՞նչ է նշանակում Լիդիանի ներկայացուցիչ, ես ուղղակի չեմ հասկանում, ի՞նչ է դա նշանակում: Ես ՀՀ կառավարության ներկայացուցիչ եմ, աշխատում եմ ՀՀ կառավարությունում և կատարում եմ իմ գործը»,- արձագանքեց լրագրողի հարցին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: 

Խոսելով Ամուլսարի հանքի շահագործման շուրջ իր տեսակետի մասին, վերջինս ասաց, որ 2011թ.-ից սկսած նա որևիցէ անգամ իմ վերաբերմունքը չի փոխել: «Անձամբ որպես մասնագետ և բնապահպան, կարծում եմ, որ հանքարդյունաբերության այս ծավալների զարգացումը Հայաստանում ճիշտ չէ, որովհետև Հայաստանը կենսաբազմազանության առումով հանդիսանում է աշխարհի ամենակարևորագույն վայրերից մեկը: Սա ուղղակի խոսքեր չեմ ասում, կա 25 կարևորագույն վայրեր, որոնցից Եվրոպայում գտնվում են ընդամենը 2-ը և մեկը Կովկասն է»: 

Պատասխանելով այս խնդրի շուրջ իր հետագա քայլերի մասին լրագրողի հարցին, նախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ ներկայումս Հայաստանի զարգացումը պետք է հիմնված լինի գիտական հենքի վրա, սակայն կան գործընթացներ, որոնք սկսել են նախկինում և այնտեղ կան իրավունքի հետ կապված հարցեր: Ամուլսարի հետ կապված, եթե չեմ սխալվում 2009թ.-ից սկսած այդ կազմակերպությունն ունի փորձաքննության դական եզրակացություն՝ 2009, 2012, 2014, 2016... այդ բոլոր տարիներին նրանք ունեցել են այդ եզրակացությունը: Որևիցէ բնապահպանական փորձաքննական գործընթաց չի սկսում, քանի դեռ համայնքը դրական եզրակացություն չի տվել: Հավատացնում եմ դա՝ ըստ օրենքի տարրի: Այսինքն, հայտն ընդհանրապես չի սկսում, քանի դեռ համայնքից չի եկել այդ դրական եզրակացությունը: Իրենք կարող են տալ, հետո փոշմանել, հետո էլի տալ... ես փորձոում եմ տարանջատել իրավական գործընթացները՝ բովանդակայինից: Իրավական գործընթացների հետ կապված տեսնում եմ ռիսկեր»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում