S.O.S Մեծ Այրում. «Նահատակի ձոր» պոչամբարը իսկական պատուհաս է ու աղետ գյուղացիների համար (ֆոտո)
Մեծ Այրում գյուղում գտնվող «Նահատակի» ձորի պոչամբարը իսկական պատուհաս է ու աղետ գյուղացիների համար: Այս մասին հայտնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանը:
Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Այս վիճակի համար պատասխանատու են ՀՀ բնապահպանության նախարարությունը, այդ նախկին համայնքի, նախկին տեղական ինքնակառավարման մարմինները և շահագործող ընկերությունը:
Պոչամբարի լինելիության պաշտպանները պետք է պատասխան տան, մարդկանց և շրջակա միջավայրին հասցրած վնասների համար:
1. Պոչամբարը մեծացել է, հասել ահավոր չափսերի,
2. Պոչամբարից միշտ ջրերը հոսել են և խառնվել Դեբեդ գետին,
3. Պոչամբարը շահագործվել է առանց նորմերի պահպանման և անվտանգության տարրական պայմանների, պատճառելով շրջակա միջավայրին, վստահենք մարդկանց առողջությանը պատճառվել են անդառնալի վնասներ:
Մեծ Այրում արդեն նախկին համայնքի նախկին տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատու են, անգործության և պոչամբարի կյանքի երկարացման համար, որի համար դեմ են գնացել սեփական ժողովրդին,
1. Պոչամբարը չի ցանկապատվել և ընտանի կենդանիները արածում են պոչամբարին մոտ տարածքում, նախկին ՏԻՄ-ը անգործություն է ցուցաբերել,
2. ՏԻՄ-ը թույլատրել է պոչամբարի մերձակայքում բնական աղբյուրների թաղմանը թափոնների տակ,
3. ՏԻՄ-ը չի պահանջել համայնքում սոցիալական ծրագրերի իրականացմանը , որպես ստացվող վնասների փոխհատուցում,
4. ՏԻՄ-ը գնալով ժողովրդի դեմ հավելյալ հողերի կարգ փոխեց, որպեսզի տրամադրի նոր պոչամբարի կառուցման համար, կուլիսներում ամբողջ պատասխանատվությունը գցելով Լոռու մարզպետի վրա, որ իրենք մեղավոր չեն, իրենց ստիպում են այդպես վարվել:
5. ՏԻՄ-ը թույլատրել է անընդհատ պոչամբարի ծավալների մեծացումը, հող տրամադրելով համայնքի վարչական տարածքից, որի համար քանդվում էին արոտավայր հանդիսացող բլուրները:
Շտապ անհրաժեշտ է, իրականացնել ուսումնասիրություն, կասեցնել աղետը, միջազգային նորմերին համապատասխան ռեկուլտիվացիա իրականացնել,
Իրականացնել Մեծ Այրումի պոչամբարի ազդեցության գնահատում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա:
Գնահատել պոչամբարի առկայության հետևանքով պատճառած վնասները շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, մասնավորապես երեխաների , վերականգնել վնասները , պատասխաններ պահանջել պատասխանատու մարմիններից և մեղավոր անհատներից անգործության համար:
Մեջբերում ՀՀ ՏԻՄ օրենքից,
Հոդված 45. Համայնքի ղեկավարի գործունեությունը բնության և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում
Համայնքի ղեկավարը բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.
- կազմակերպում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունը:
Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.
1) վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում, կազմակերպում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման և պահպանման միջոցառումները.
2) ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից»:
Նշենք, որ սույն հրապարակումն ահազանգ է հանդիսանում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար:
Այս թեմայով




