Յուրաքանչյուր համայնքի համար պետք է մշակվեն ծառերի էտի առանձին մեթոդիկաներ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել բնակավայրերի կանաչ գոտիների տեսակային կազմի ընտրության հիմնական սկզբունքները և էտի իրականացման մեթոդական ցուցումները սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակող աշխատանքային խմբի հերթական քննարկումը։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

Փաստաթղթի մշակման գործընթաց սկսելու համար հիմք է հանդիսացել հասարակության կողմից պարբերաբար հնչող ահազանգերն այն մասին, որ համայնքային իշխանությունները ծառերի էտն իրականացնում են սեփական հայեցողությամբ և շատ դեպքերում չափից շատ խորը։

Մշակվող որոշմամբ կանոնակարգվելու է բնակավայրերում ծառերի ու թփերի էտի իրականացման մեթոդիկան, որով սահմանվելու է նաև յուրաքանչյուր բնակավայրի համար էտի իրականացման առանձին կարգերի հաստատման դրույթը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մշակվող փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ մասնագիտացված գիտական կառույցներից ստացված կարծիքները և առաջարկները։

Խաչիկ Հակոբյանը, ամփոփելով աշխատանքային հանդիպումը, առաջարկել է հնչած դիտարկումների հիման վրա կատարել նախագծի լրամշակում և սեղմ ժամկետում այն շրջանառել շահագրգիռ գերատեսչությունների միջև։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում