Յուրահատուկ կադրեր. շնաձկերը և կոկորդիլոսն ուտում են հսկայական կետի մարմինը (տեսանյութ)
Մահացած կետը գայթակղիչ է ոչ միայն օվկիանոսի գիշատիչ բնակիչների, այլ նաև կենդանիներին ուսումնասիրող գիտնականների համար: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Beneath the Waves արշավախումբն Ավստրալիայի ափերին նկատել է մահացած կետի և կենդանու մարմնի մոտ է ուղարկել անօդաչու սարք, ինչը թույլ է տվել ունիկալ կադրեր ստանալ: Այդ հսկայական «մսակտորից» օգտվում էին երկու վագրային շնաձկեր և 4 մետր երկարությամբ մեկ կոկորդիլոս: