Նոր մանրամասներ. Գյումրիում պահվող քոթոթն ապօրինի որսի արդյունք է

Քիչ առաջ նոր մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում պահվող արջի քոթոթի գործով: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը մեզ հետ զրույցում /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հայտնեց, որ տեսչական մարմինն այժմ ապօրինի որսի հատկանիշներով նյութեր է նախապատրաստում դիմելու իրավապահ մարմիններին: «Ապօրինի որսի հատկանիշներով բնությանը հասցվել է խոշոր չափի վնաս»,- մանրամասնեց նա:

Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակ է տվել արջի «սեփականատերերին», որպեսզի ներկայացվեն կենդանու սեփականության մասին վկայող փաստաթղթերը: Ավելի վաղ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Երբ լուսանկարը հրապարակվեց և մեզ ահազանգ հասավ՝ ո՛չ անուն, ազգանուն կար, ո՛չ հասցե: Շիրակի մարզի մեր տեսուչները պարզել են, թե որտեղ է կենդանին պահվում: Այս պահին կատարվում է փաստաթղթային ուսումնասիրություն: Իրենք խնդրել են, որպեսզի քոթոթը մնա իրենց մոտ մինչև տերը, ով այս պահին Հայաստանում չէ, ներկայացնի փաստաթղթերը: Այսինքն, ժամանակ են խնդրել, մինչև ներկայացնեն փաստաթղթերը»:

Օրերս տեղի է ունեցել տեսչական մարմնի աշխատակիցների և արջի «սեփականատիրոջ» միջև տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ վերջինս պարզաբանումներ է տվել: Ըստ տրված պարզաբանումների, տեղի է ունեցել ապօրինի որս, բայց թե ում կողմից հետագայում պետք է պարզեն իրավապահ մարմինները: 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում