Կառավարությունը Սևանա լճից 170 միլիոն խմ ջրառի որոշման նախագիծ կքննարկի

ՀՀ կառավարությունում կքննարկվի Սևանա լճից ջրառի չափաքանակը մինչև 170 միլիոն խմ սահմանելու նախագիծը: Նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին, իսկ նախագիծը մշակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման փաստաթղթում. ««Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա լճից ջրառի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ»: 

Ինչպես նաև՝ «Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2018թ. ոռոգման շրջանում, ս.թ. մարտի 5-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմեն 482 մլն մ3:

Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 156,0 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 31 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 11,5 մլն մ3 ջրաքանակներով:

Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ որպես ջրառաջարկի տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է 283,5 մլն մ3, սակայն ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է <<Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին>> ՀՀօրենքով սահմանված 170,0 մլն մ3 չափաքանակը»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում