Այս ծառերը ոչ թե էտել են, այլ գլխատել. դիմում Վանաձոր համայնքի ղեկավարին (ֆոտո)

Վանդալիզմի հերթական դրսևորումը Վանաձորում: Այս ծառերը ոչ թե էտել են, այլ գլխատել: Այս հատվածը Բանակի փողոցն է, Սայաթ-Նովայի զբոսայգու հարևանությամբ: Ոճրագործությունը կատարել են գիշերը և ականատես քաղաքացիների վկայությամբ ծառերի ապանդը մասնավոր անձինքն են կատարել, ամենայն հավանականությամբՙ կողքի պահեստի տերերը: Վանաձորի քաղաքապետ պարոն Ասլանյան, ձեր ֆեյսբուքյան կարգավորումները փոխել եք, որպեսզի ձեզ չպիտակենք, այնուամենայնիվ, կարծում եմ կկարդաք գրառումս և կփորձեք պարզաբանում տալ:

Դիմում եմ իրավապահ մարմիններին, ավագանու բոլոր խմբակցություններին, ԱԺ պատգամավորներին և ակնկալում հրապարակային պարզաբանում: Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար:

 

 

 

Նարինե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում