Այսօր այսքան աղբ եմ գնել Երևան սիթի սուպերմարկետից... (ֆոտո)

Այսօր այ այսքան աղբ եմ գնել #YerevanCity սուպերմարկետից... ի դեպ՝ բնապահպանության ոլորտի խնդիր է...

...Աբսուրդի գագաթնակետ... Ախր ո՞նց կարելի ա իբր 《էկոլոգիական խնդրի》 անվան տակ պոլիէթիլենային տոպրակը վաճառել 10 դրամով և օրական 100.000-ից ավելի լրացուցիչ եկամուտ ունենալ դրա հաշվին, բայց 1 կգ կոնֆետի մեջ 20 և ավելի պոլիէթիլենային տոպրակ օգտագործել.

Հիմա մանրամասն. մտնում եմ Երևան սիթիի Կոմիտասի մասնաճյուղ աշխատասենյակիս համար սուրճ և քաղցր գնելու։ Դե ինչպես ցանկացած քաղցրակեր, անտարբեր չեմ անցնում կոնֆետների լայն տեսականու կողքով և որոշում մոտ 1կգ.ի (+_) ամեն տեսակից մի քիչ ընտրել։ Աբսուրդը նաև նրանում է, որ միևնույն կոնֆետի տարբեր գույներ՝ նույն գնի տակ, առանձնացված են, և պահանջում են յուրաքանչյուրը առանձիկ տոպրակի մեջ լցնել։ Մի գուցե լավ է, որ առանձնացված են, մարդ կա տարբեր գույն ու համ է նախընտրում, բայց 3-4 կոնֆետի համար ախր ո՞նց կարելի է էկոլոգիան էսքան ախտոտել...Վաճառողուհուն խրախուսում եմ, թե 《եթե տարբեր կոդեր են, 1 տոպրակի վրա 2 գնապիտակ փակցրեք》, վաճառողուհին ասում է, շատ են այդ հարցը բարձրացրել, բայց մեզ էդպես է ասված... Հիմա ասողին՝ ինչի՞ եք էդպես ասել, տրամաբանությու՞նը, չեմ ուզում անգամ դիտարկել այն փաստը, որ էդպես կոնֆետի քաշն եք ավելացնում ու եկամուտ ավելացնում՝ չնայած էսօր փաստացի 1կգ կոնֆետից զատ մոտ 60 գրամից ավելի աղբ ինքս գնեցի կոնֆետների գներով...

ԱՄԵՆԱԶԱՎԵՇՏԱԼԻՆ այն էր, որ երբ մոտեցա վճարելու ու դրամարկղի հսկիչը զարմացավ, բողոքս կրկին բարձրաձայնեցի ու ասացի, որ էդ աղբը հետո ես ու ինքն ենք շնչելու, ու քամին մեր դեմքին է ծածանելու օդում սավառնող տոպրակները, էդ տոպրակակույտին նայելով ասում է՝ 《Հիմա տոպրակ դնե՞մ》, ասացի՝ 《կվճարեմ, բայց մի դրեք, էսքանը լրիվ հերիք ա》...

Ի դեպ՝ նկարի մեջ դեռ կեսն է, մի մասն էլ տան համար առանձնացրի...

 

 

 

Ժաննա Հարությունյան-Բուդաղյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում