Կառավարությունը պատրաստվում է բացահայտել հանքերի իրական տերերին

Մինչև 2020թ-ը ՀՀ-ում գործող հանքերը կդառնան ավելի թափանցիկ։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում պետք է, որ երևան հանքերի հետևում կանգնած իրական տերերը, այդ թվում` քաղաքական ազդեցություն ունեցողները։ ՀՀ կառավարությունը միջազգային կառույցներին խոստացել է բացահայտել դրանց իրական սեփականատերերին և այժմ սկսում է իրագործել իր գործունեության ծրագրով նախատեսված և միջազգային կառույցին տված «խոստումը»։

Նշենք, որ Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի» առաջ` պարտավորվելով մինչև 2018թ. հունվարի 1-ը հրապարակել ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզը։

Սկզբում ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խումբ` մի շարք նախարարությունների մասնակցությամբ։ Իսկ ամբողջական էլեկտրոնային ռեգիստրը պատրաստ կլինի և հանրությանը կներկայացվի արդեն 2019թ-ի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում