Ցավալի պայմաններում պահվող Բալու արջն արդեն ազատավանդակում է. կենդանին շեղումներ ունի (ֆոտո)

Ինչպես տեղեկացրել ենք, Վերին Արտաշատում գտնվող մասնավոր սեփականություններից մեկի բակում ցավալի պայմաններում պահվող արջի սեփականատերը երկար բանակցություններից հետո «հանձնվեց»: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով արջն այժմ տեղափոխվել է առավել բարվոք պայմաններ ապահովող ապաստարան:  

Այսօր Բալու անունով արջին արձակեցին Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի արջերի համար նախատեսված ազատավանդակ: Ազատավանդակում հայտնվելուց հետո արջը վազվզում էր, թռչկոտում: Ինչպես տեղեկանում ենք FPWC հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Վահագն Թևոսյանից, առաջին հայացքից կենդանին ցնծության մեջ է, սակայն մասնագետների պնդմամբ դա լուրջ վարքագծային շեղումների մասին է խոսում: 

Տեսանյութը՝ այստեղ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում