Չխաբվե՛ք Լիդիանի էժան հնարքներին...
Ամուլ սարը հոշոտող Լիդիանը մի գովազդային ֆիլմ է պտտցնում, իբրև թե ոսկու տարալվացման հարթակից արտադրական հոսքաջրեր չեն արտահոսում բնական միջավայր: Սակայն ոչ մի խոսք չկա ֆիլմում հանքային խոռոչներից /փորվածքներից/ ու դատարկ ապարների լցակույտից առաջացող թթվային ջրերի մասին, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ծանր մետաղներ և առանց մաքրելու արտահոսում են բնական միջավայր՝ աղտոտելով ստորերկրյա և մակերևույթային ջրային ավազանը: Ամուլ սարի հանքավայրի շահագործումից առաջացող թթվային ջրերի մաքրման համար գումարները, որոնք կմնան սերունդների ուսերին, համաչափելի են հանքավայրի շահագործումից ստացվող ոսկու գնին...
Քիմիկոս Հրաչիկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից:
Գրառումը ներկայացված է առանց խմբագրման: