Մահացու ճակատամարտ. վագրն՝ ընդդեմ ընձառյուծի (տեսանյութ)

1979թ.-ից սկսած Սարիսկա ազգային պարկն ունի վագրերի արգելոցի կարգավիճակ: Այստեղ նաև ապրում են այնպիսի կաթնասուններ, ինչպիսիք են՝ բենգալյան կատուն, եղեգնակատուն, ընձառյուծը, տափաստանային լուսանը, բծավոր բորենի և այլ յուրահատուկ կենդանիներ: Ընդ որում, չնայած արգելոցային կարգավիճակին, վագրերի քանակը շարունակվում է կրճատվել որսագողության հետևանքով: 

20-րդ դարի սկզբին այս տարածքում հաշվվում էր մոտ 15 առանձնյակ, իսկ 2005թ.-ին գիտնականներին անգամ վագրերի ներկայության հետքը հայտնաբերել չհաջողվեց: Տեղի կառավարման մարմինների և էկոլոգների ջանքերով հնարավոր եղավ վերականգնել վագրերի պոպուլյացիան և արդեն 2014թ.-ին Սարիսկեում ապրում էին ոչ միայն 13 հասուն վագրեր, այլև դրանց ձագերը:

Վերջերս զբոսաշրջիկներին հաջողվել է վագրերից մեկին որսի պահին նկարահանել: Վագրին հաջողվել է բռնել ծառի վրա ապաստարանած ընձառյուծին: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում