Գերհզոր հրաբուխ, որը կարող է 100 մլն մարդու կյանք խլել

Կոբե համալսարանի երկրաբանների կողմից հայտնաբերված հրաբխի օջախը ժայթքելու դեպքում կարող է 100 մլն մարդու կյանք խլել: Scientific repots ամսագրում հրապարակված հետազոտությունը վկայում է, որ գերհզոր հրաբուխը 34 խորանարդ կմ մագմա է պարունակում: 

Կիկայ հրաբխի խառնարանն ուսումնասիրելիս, որի ժայթքման հետևանքով 7300 տարի առաջ կործանվել է Ճապոնիայի հարավում եղած քաղաքակրթությունը, գիտնականները հրաբխի ներսում 10 կմ շառավիղով և 600մ բարձրությամբ գմբեթ են հայտնաբերել, որը մագմա է պարունակում: 

Ուսումնասիրելով ծովի հատակի մակերեսի անհարթությունները՝ հետազոտման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ գմբեթն աճում է: Նրանց կարծիքով, դա կարող է հզոր ժայթքումով ավարտվել՝ ցունամի կառաջանա, որը կարող է հասնել Չինաստանի, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի ափերին: Բացի այդ, դեպի օդ կարտանետվի մեծ ծավալի մոխիր: Դա կարող է հրաբխային ձմռան պատճառ դառնալ Ճապոնիայի որոշ տարածքներում: Ըստ գիտնականների, նման իրադարձության հավանականությունը 1% է:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում