Վայրի բնություն. Առյուծները «ծուղակ» են պատրաստել բորենու համար (տեսանյութ)
«Kgalagadi» անվանմամբ պարկում մարդիկ հնարավորություն են ստանում ոչ միայն հիանալ վայրի կենդանիներով, այլև գիշերել բունգալոյում, որը հատուկ կառուցված է կենդանիներին չվնասելու սկզբունքով: Ավելին, տնակներն այնպիսի բնական տեսք ունեն, որ կենդանիները դրանք հաճախ օգտագործում են որսի ընթացքում՝ որպես թաքստոց:
Այսպիսի բունգալոյում կանգ առած ամուսնական զույգը վայրի բնության իսկական արկածի են ականատես լինում: Առյուծներն այնքան են մոտեցել տնակին, որ զբոսաշրջիկներն անհանգստացել են սեփական անվտանգության համար:
Թաքնված առյուծներին չէր նկատել տարածքով անցնող բորենին, սակայն, նրան այնուամենայնիվ հաջողվեց փախչել: