«Բնություն-արտաքին պարտք» ծրագրի իրականացումը դոնորներին է անհրաժեշտ. Ֆինանսների նախարար

Բնապահպանական ծրագրերի իրականացումն արտաքին պետական պարտքը ծածկելու փոխարեն անհրաժեշտ է հիմնականում արտաքին դոնորների համար: Այս մասին օրերս լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Համաձայնությունները հիմնականում ձեռք են բերվել Ճապոնիայի և Գերմանիայի հետ, իսկ ներկայումս Համաշխարհային բանկի հետ միասին մշակվում են մարման մեխանիզմներ: Սակայն այդ համաձայնությունները նախնական են և կիրականացվեն փուլ առ փուլ»,- մանրամասնեց նախարար Արամյանը: 

Նախարարի խոսքով, դա անհրաժեշտ է դոնորներին՝ ֆինանսավորում տրամադրելու համար: «Արտաքին պետական պարտքի փոխարեն բնապահպանական ծրագրերի իրականացման որոշումը չի նշանակում, որ Հայաստանը մարման հետ խնդիր ունի և նա դրանով համաներում է խնդրում»,- ասել է նա:

Նշենք, որ խոսքը գնում է «Բնություն-արտաքին պարտք» ծրագրի մասին, որով նախատեսվում է թեթևացնել ՀՀ արտաքին պարտքը բնապահպանական որոշ խնդիրներ լուծելու միջոցով: «Ծրագրի էությունը հետևյալն է՝ Հայաստանն արտաքին պարտք ունի որոշ երկրներին: Այս երկրներն ունեն նաև միջազգային պարտավորություն՝ ներգրավվելու բնապահպանական ծրագրերի մեջ: Մենք առաջարկում ենք, որպեսզի գումարները այդ երկրներին վճարելու փոխարեն ներդնենք մեր շրջակա միջավայրի բարելավման ծրագրերում: Այդ երկրները պետք է իրենք համաձայնվեն այս ծրագրին և համարեն, որ պարտքը փակվեց: Ո՞րն է շահագրգռվածության ուղղությունը, որը նրանց կգրավի: Այս երկրները պետք է ֆոնդերի նկատմամբ իրենց պարտավորությունները կատարեն, այդտեղից էլ պետք է վերաբաշխումներ կատարվեն: Մենք առաջարկում ենք՝ այս սխեմայի շրջանակներում միանգամից աշխատենք այս երկրների հետ՝ բացառելով շրջանառությունը»,- մեզ հետ զրույցում ասել է նախարար Արծվիկ Մինասյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում