«Անխիղճ որսորդը» հայտնաբերվել է ու տվել բացատրություն

Հունվարի 30-ին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքում հրապարակված հոդվածը, որը ներկայացնում է մի շարք որսատեսակ չհանդիսացող կենդանիների, ինչպես նաև ՀՀ Կարմիր գրքում և IUCN Կարմիր ցուցակում գրանցված կենդանիների լուսանկարներ, ուսումնասիրվում է Ոստիկանության կողմից: 

Ինչպես հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, հրապարակման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում ճշտվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը: Նա հայտնաբերվել ու տվել է բացատրություն:

Տեղեկացվում է նաև, որ նշված անձը ՀՀ ոստիկանության ծառայող չէ. 2012 թ. դեկտեմբերի 25-ին նա ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` անձնական նախաձեռնությամբ:

Հավելենք, որ նշված անձը սոցիալական ցանցերի իր էջերում շարունակել է ներբեռնել լուսանկարներ ոստիկանական համազգեստով ընդհուպ մինչև 2016թ.-ը: 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում