Կառավարությունը 3-րդ անգամ արտոնություն տվեց հանքարդյունաբությամբ զբաղվող «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին

Ինչպես հայտնել ենք, հունվարի 25-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: 

Նշված նիստում Կառավարությունը բավարարել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ օգտվելու գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը հումքն օգտագործելու է հանքարդյունաբերության մեջ։ Իրականացվել է 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում, մինչև ծրագրի ավարտը (2021թ.) նախատեսվում է իրականացնել ևս 2 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 30-50 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները տարեկան կկազմեն 200 մլն ՀՀ դրամ, որից 175 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, իսկ 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ։

Նշենք, որ 2017թ.-ին Կառավարութունն արդեն 2 անգամ որոշում է կայացրել այս ընկերությանն ազատել սարքավորումների ներկրման համար մաքսատուրք վճարելու պարտավորությունից: 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ստացել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքներ Արարատի մարզում, Արմավիրի մարզում, Կոտայքի մարզում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ոսկեհատի բազալտի հանքավայրի շահագործման համար: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում