«Ախթալայի ԼՀԿ»-ում շարունակվում են ստուգումները. Տեսչական մարմինը՝ Դեբեդ լցվող թափոնների մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ստուգումներ իրականացնել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում սկսած այս տարվա հունվարի 16-ից: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը՝ անդրադառնալով հունվարի 24-ին պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Լենա Նազարյանի կողմից Այրումի պոչամբարի տարածքում իրականացրած նկարահանումներին:

Նշենք, որ ԱԺ պատգամավորներն այցելել են Լոռի՝ պարզելու համար, թե ճշմարտացի են արդյո՞ք համացանցում և լրատվական դաշտում շրջանառվող տեղեկությունները Դեբեդ գետ լցվող քիմիական թափոնների մասին:  

«Մենք հիմա գտնվում են Լոռվա մարզում՝ Այրումի պոչամբարի մոտ: Ես և Լենա Նազարյանը: Նայե՛ք, սա ժամանակին եղել է առու, որով ոռոգվում են մոտակայքում գտնվող բոլոր 30 հա այգիները: Պոչամբարից լցվում են այստեղ բոլոր թունաքիմիկատ նյութերը, այս ամեն ինչով ջրվում են այգիները, այդ պտուղները ուտում են ոչ միայն տեղացի, այլև այստեղից գնած ապրանքներն օգտագործող ժողովուրդը: Այս ամենը լցվում է Դեբեդ գետը»,- ասում է պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:  

Վրույր Պեպանյանը նշեց, որ իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքներով իրավիճակը պարզ կդառնա: Վերջինս, սակայն, դժվարացավ կոնկրետ ժամանակահատված նշել: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում