Մեղրեցիները փակեցին ճանապարհը՝ դեմ արտահայտվելով ՀԷԿ-երի կառուցմանը (տեսանյութ)
Արդեն մի քանի տարի է մեղրեցիները մասնավոր զրույցներում բողոքում են Մեղրի գետի վրա կառուցվող ՀԷԿ-եր համար: Այսօր առավոտյան մի քանի տասնյակ մեղրեցիներ հավաքվել էին Մեղրի -Երևան միջպետական ճանապարհին: Սա մեղրեցիների առաջին բողոքի ակցիան էր hերթական ՀԵԿ-ի կառուցման դեմ: Այս մասին տեղեկացնում է «Մեղրի Նյուզ» աղբյուրը:
«Երևաններից գալիս են, իրանց գերշահույթների համար մեր միակ եկամուտից մեզ զրկում են: Սենց ե՞ն սահման պահում…»,- նշում են բողոքի ակցիայի մասնակիցները:
Ակցիայի մասնակիցները կարճ ժամանակով փակեցին ճանապարհը: Նրանք ցրվեցին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպում-քննարկում անց կացնելու մասին: Այն տեղի կունենա վաղը, մշակույթի պալատում:
