2017թ.-ը պատմության ամենաշոգ տարիների եռյակում է (տեսանյութ)

Համաշխարհային օդերևութաբանական, Օվկիանոսների և մթնոլորտային հետազոտությունների ազգային կառավարման, NASA և այլ գիտական կազմակերպությունների մասնագետներն ուսումնասիրում են Երկիր մոլորակի վրա տեղի ունեցող կլիմայական փոփոխությունները: 2017թ.-ի տվյալներով, կարելի է պնդել, որ ֆիքսվել է գլոբալ տաքացման հերթական միտումը: 

1880թ.-ից անցկացվող հետազոտությունների արդյունքում ամենատաք տարին շարունակում է մնալ 2016թ.-ը: Երկիր մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը բարձրացել է 1.1 °С-ով XIX դարի վերջի հետ համեմատ: Այս մասին տեղեկանում ենք «National Geographic»-ից:

Համաշխարհային օվկիանոսի վերին շերտի միջին տարեկան ջերմաստիճանը կտրուկ աճ է գրանցում վերջին 5 տարիների հաշվարկով և 2017թ.-ին այս ցուցանիշը հերթական անգամ հասել է առավելագույնի: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում