«Պոլիմետալը» Կապանում ոսկի, արծաթ, պղինձ, կապար և ցինկ կորոնի

«Պոլիմետալ» խմբի «ՊոլիԱրմ» ՍՊԸ-ի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հայտը ստացել է դրական եզրակացություն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Երկրաբանական ուսումնասիրությունները նախատեսվում են իրականացնել Կապանի հարթակում: 

Նշենք, որ Կապանի հարթակի ընդհանուր տարածքը կազմում է 295 ք.կմ, որը ներառում է Սյունիքի մարզի 3 համայնքի 20 բնակավայրեր. Կապան համայնքի Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Գեղանուշ, Եղեգ, Կապան, Ձորաստան, Ներքին խոտանան, Նորաշենիկ, Շրվենանց, Սևաքար, Վանեք, Վերին խոտանան, Տանձավեր, Տավրուս և Օխտար, Գորիս համայնքի Բարձրավան և Շուռնուխ, Տաթև համայնքի Քաշունի բնակավայրերը: Նշված տարածքներում ընկերությունը կորոնի ոսկի, արծաթ, պղինձ, կապար և ցինկ:

Հայտում ներկայացված տվյալների համաձայն, հայցվող տարածքի մի մասը ծածկված է անտառներով, ըստ հայտի` ծառահատումներ չեն լինելու: Նախատեսվող գործունեության հարակից տարածքներում բավական հաճախ են հանդիպում ՀՀ Կարմիր գրքում գրանցված Հնդկական մացառախոզը, Լայնականջ ոզնին և Անտառակատուն, բարձրադիր լեռներում խիստ հազվադեպ կարող են հանդիպել Գորշ արջը և Ընձառյուծը, Զանգեզուրի բարձրադիր տեղանքներում` Բեզոարյան այծը և Հայկական մուֆլոնը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում