Հերթական արջը՝ բանտարկված Հանքավանի հանգստյան տներից մեկում. ահազանգ (ֆոտո)

«Կենդանասերները տեղեկացնում են, որ Հանքավանում` «Նաիրի սպա ռեզորթ» հանգստյան տանը վանդակի մեջ արջ են պահում»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է բնապահպան Կարինե Փանոսյանը:

Ահազանգին ի պատասխան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտողար Վրույր Պեպանյանը նշել է. « ...շնորհակալություն մտահոգության համար։ Այս արջը ներառված է այն ցանկում որով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զբաղվում է արջերի հետ կապված խնդիրներին ամբողջական լուծում տալու նպատակով, ինչի արդյունքում արդեն մոտ մեկ տասնյակ արջ տեղափոխվել է Կենդանաբանական այգի կամ Ուրցաձորի ապաստարան»:

Վերջինս չնշեց արջի տեղափոխման հստակ ժամանակացույց՝ հավելելով, որ գործն ընթացքի մեջ է:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում