Նախագահի հրամանագիրը՝ անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում անտառային պետական կոմիտե կստեղծվի:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 13.3-րդ կետը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգում ստեղծել անտառային պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ եռամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ»,- ասված է հրամանագրում: