Բրյուսելում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրների կանաչ տնտեսությունների զարգացման հարցերը
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ․ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն), մասնակցել ԵՄ կողմից ֆինանսավորված «Կանաչ տնտեսություն Արևելյան հարևանության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագրի աշխատանքային խմբի եզրափակիչ խորհրդակցությանը: Հանդիպումն իրականացվել է «Կանաչ տնտեսություն Արևելյան հարևանության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության, երկկողմ դոնորների կողմից, և իրականացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության OECD, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության /ՄԱԿԱԶԿ/, ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Համագործակցության /UNECE/, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի հետ համատեղ: Հայաստանում «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ծրագիրն իրականացնում է Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական կենտրոնը REC Caucasus:
«Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» ցուցադրական ծրագիրը Արևելյան Գործընկերության 6 երկրներում իրականացվող (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) «Կանաչ տնտեսություններ Արեւելյան հարեւանության տարածաշրջանում» ծրագրի երեք բաղադրիչներից մեկն է, որի գլխավոր նպատակն է շարժվել դեպի կանաչ տնտեսություն՝ տնտեսական աճը շրջակա միջավայրի դեգրադացիայի և ռեսուրսների սպառումից տարանջատելու միջոցով:
Հանդիպմանը մասնակցել են բարձրաստիճան պետական պաշտոնյաներ` Եվրոպական միության Արևելյան հարևանության գործընկերության ծրագրից, ԵՄ երկրներից, «Կանաչ տնտեսություն Արևելյան հարևանության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագրի ազգային համակարգողներ, շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարություններից և փորձագետներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության ծրագրի արդյունքները, Կանաչ տնտեսության կենտրոնի հայեցակարգը և «կանաչ տնտեսության» սկզբունքների ինտեգրումն ազգային զարգացման ծրագրերը, Ռեուսրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության աուդիների միջոցով ՓՄՁ ների համար տրամադրվող ՌԱՄԱ ծառայությունները, Ռազմավարական էկոլոգիական գնահատման լայնածավալ օգտագործման, ազգային և միջազգային աղբյուրներից ֆինանսական մեխանզիմների և աջակցության, մասնավոր հատվածի համար բնապահպանական ներդրումների ապահովման մեխանիզմներին վերաբերվող հարցեր:
Նախարարի տեղակալը ներկայացրել է «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» ցուցադրական ծրագիրի արդյունքները Հայաստանում՝ փոքր ու միջին 55 ձեռնարկությունների աջակցության, և կանաչ տնտեսվարմանն ուղղված գործողությունների վերաաբերյալ զեկույցը, որտեղ մատուցվել է դեպի կանաչ տնտեսություն անցման ձեռքբերումները և քաղված դասերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա հնարավոր քայլերը` աջակցելու Արևելյան գործընկերության երկրների անցմանը դեպի «կանաչ» տնտեսություն, որը հնարավորություն կընձեռի բարելավել բնակչության բարեկեցությունը, կնվազեցնի սոցիալական անհավասարությունը, կիջեցնի էկոլոգիական ռիսկերը և կկանխի բնական ռեսուրսների անարդյունավետ սպառումը: