«U.S. Forest Service»-ը՝ Հայաստանում երիտասարդների մասնակցությամբ բնապահպանական ծրագրերի մասին
ԱՄՆ անտառային ծառայությունն (U.S. Forest Service) անդրադարձել է Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող երիտասարդների զարգացման ծրագրին: Ինչպես տեղեկանում ենք U.S. Forest Service պաշտոնական կայքէջից, Հայաստանում ԱՄՆ անտառային ծառայությունը 2016թ.-ից սկսած համագործակցում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ՝ ներգրավելով երիտասարդության չորս գյուղական համայնքների շուրջ:
ԱՄՆ անտառային ծառայությունը (U.S. Forest Service) հավատացած է, որ երիտասարդներին պահպանման և կառավարման գործընթացներում ներգրավելը բնական ռեսուրսների կառավարման տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի: Ռուսաստանի, Եվրոպայի և Եվրասիայի ծրագիրն ունի ուղղվածություն դեպի երիտասարդության ներգրավումը: Չնայած նպատակը մեկն է, բայց ծրագիրը տարբեր է երկրների համար: Այն հարմարեցված է երկրների ներքին իրավիճակին, մենթալիտետին, հետաքրքրություններին, ինչպես նաև տեղական գործընկերների հնարավորություններին:
U.S. Forest Service-ը գրում է. ««Արևորդի» էկո-ակումբները գործում են դպրոցական տարվա ամբողջ ընթացքում: Պրոֆեսիոնալ մասնագետները ճանապարհորդում են համայնքային դպրոցներով և անցկացնում են տեսանկարահանման, լուսանկարչության, լրագրության և սոցիալ մեդիայի դասընթացներ: Նրանք նաև աջակցում են ուսանողներին զարգացնելու իրենց սեփական գործը և ընտրելու թեմա իրենց խմբակային ֆիլմը ներկայացնելու համար: Երեխաները, որոնք առավել ակտիվություն կցուցաբերեն այս դասընթացների ընթացքում հնարավորություն կունենան նաև մասնակցելու FPWC Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ամառային մեկշաբաթյա ճամբարին»:
Երեխաները նաև հնարավորություն են ստանում ներկայացնել սեփական մտահղացումները, նախաձեռնությունները, որոնք կյանքի կոչելու համար ոմանց տրամադրվում է նաև փոքր դրամաշնորհներ:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: