«Յունիգրաֆ ԻՔՍ»-ում չտեսանք ֆինանսական փաստաթղթեր, հաշվետվություններ. ավագանու անդամ (ֆոտո)

Երևանի ավագանու անդամ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկ Թեհմինա Վարդանյանի հետ այցելեցինք Յունիգրաֆ ԻՔՍ ընկերության թափառող շների համար նախատեսված կացարաններ։

Անկեղծ ասած՝ տեսանք այն, ինչ ակնկալում էինք տեսնել։ Դուք էլ կարող եք տեսնել նկարներում։

Չտեսանք ամենակարևորը՝ ֆինանսական փաստաթղթեր, հաշվետվություններ, որևէ փաստաթղթավորված արձանագրություն։ Նման պահանջին ի պատասխան հնչում էին անհասկանալի և խուսափողական արձագանքեր ոչ թե Յունիգրաֆի աշխատակիցների կողմից, այլ քաղաքապետարանի գնումների բաժնի աշխատակից Ալֆրեդ Հունանյանից։

Հետևությունները թողնում եմ Ձեզ»։

Նշենք, որ ավելի վաղ ավագանու անդամն ահազանգել էր Երևանում թափառող կենդանիների խնդրի լուծմանն ուղղված մի շարք հարցերի շուրջ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում