Նախորդ շաբաթ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է մոտ 1.5 մլն դրամ
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 13-17.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 29 իրավախախտում, որից 22-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.345.400 ՀՀ դրամ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք:
Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 1.312.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝
Վայոց ձոր՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (11 ուռենի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 99.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռի՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 դեպքի (17 տարբեր տեսակի ծառ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 976.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի (3.97 խմ փայտանյութ) վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 116.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
