Բերդի «Սորաններ» դենդրոպարկում էկո-լրագրողների պուրակ է հիմնվել

Օրերս «Էկո-Մեդիա ցանցի» լրագրողները՝ Բնապահպանության նախարարության արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի և դենդրոպարկի աշխատակիցների հետ միասին, ծառատունկ իրականացրեցին Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:

Դենդրոպարկը համալրվեց 30 նորատունկ սյունաձև տույաներով: Բերդի դենդրոպարկում ծառերի պուրակ հիմնելու նախաձեռնությունը «Էկո Մեդիա» ցանցի հիմնադիր Նարինե Կիրակոսյանինն էր, ով նշեց, որ Բերդի դենդրոպարկն ընտրվել էր այն պատճառով, որ քաղաքը սահմանամերձ է, և ծառատունկն էլ հենց խաղաղության խորհուրդ ունի։

Նշենք, որ «Սորաններ» դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թ-ին և զբաղեցնում է 62 հատարածք: Դենդրոպարկի դենդրոֆլորան կազմված է շուրջ 30 ընտանիքի 73 ցեղի պատկանող 140 ծառաթփատեսակներից: Դենդրոպարկը ունի մեծ ստրատեգիական նշանակություն, այն գտնվելով բարձունքում և ամբողջապես ծածկված լինելով ծառերով, կարծես հարավից կենդանի վահան լինի քաղաքի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը «Արգելոցապարկայի համալիր» ՊՈԱԿ-ի մասնագետների առաջարկով «Սորաններ» դենդրոպարկում աճեցնում են բարձր ծառատեսակների օրինակ՝ թույա արևմտյան ձև սյունանման, սոճի սովորական, սոճի ղրիմյան, գիհի և այլն:

Դենդրոպարկի նորանշանակ տնօրեն Դավիթ Աթոյանը լրագրողների հայտնեց, վեցամսյա իր աշխատանքի ընթացքում հասցրել էր տարածքը կուտակված աղբից մաքրել և մեքենանների երկրորդական ճանապարհները արգելապատնեշներով փակել: Նա հավելեց նաև, որ կարևոր խնդիրներից է ոռոգման և խմելու ջրի հարցը։

Դենդրոպարկ իսկ զբնամասում կանգնած է Հովհաննես Բաղրամյանի տնկած մայրին՝ «Այս ծառը 1976 թվականի հոկտեմբերի 1-ին տնկել է կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը» գրությամբ։ 

Նյութը պատրաստեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում