Միջազգային «The Daily mail»-ը՝ Դիլիջանում «բանտարկված» դելֆինների մասին

Միջազգային հեղինակավոր «The Daily mail»-ի ուշադրության կենտրոնում այս անգամ Դիլիջանում գտնվող դելֆիններն են: Պարբերականը կրկին բացասական առումով է անդրադարձել ՀՀ-ում կենդանիների իրավունքների և պահման պայմաններին: Պարբերականը գրում է, որ ծովային կաթնասունների պաշտպանության բրիտանական բարեգործական կազմակերպությունը պայքարում է լողավազանում պահվող դելֆինների համար:

Սթրեսի ենթարկված և միայնակ այս կենդանիները, որոնք գտնվում են մայրաքաղաք Երևանից ոչ հեռու գտնվող Դիլիջանի «Best Western Paradise» հյուրանոցում, չեն գտնվում իրենց բնական միջավայրում: Նրանք լողում են փոքրիկ լողավազանում և մարդիկ դա անվանում են թերապիա երեխաների համար:

Հյուրանոցի օպերատոները խոստանում են, որ դելֆինաթերապիան կարող է օգտակար լինել այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին է աուտիզմը և անգամ քաղցկեղը: 

Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում