Նոր Նորքում 2 անձ ծառեր են հատել, դիմել փախուստի` տեղում թողնելով բենզասղոցը
Նոյեմբերի 7-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ահազանգ է ստացել, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Թոթովենց 11 հասցեում 2 անձ հատում են ծառեր:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի բաժնի աշխատակիցները, տեղի իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ այցելել են դեպքի վայր, ինչից հետո ծառահատները դիմել են փախուստի` տեղում թողնելով բենզասղոցը: Ծառերը հատելու որևէ թույլտվություն չի եղել:
Երևանի բաժնի աշխատակիցների չափագրումների համաձայն` հատվել է թվով 5 ծառ, որոնցից 3-ը 16սմ տրամագծով, 1-ը 26սմ, ևս մեկը-ը` 24սմ տրամագծով:
Բնությանը հասցված վնասի չափը հաշվարկվում է: Իրավապահներն աշխատանք են տանում օրինախախտներին հայտնաբերելու ուղղությամբ: