Երիտասարդ նկարիչները ստեղծագործել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

«Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրի ներքո ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց և կտավին հանձնել հատուկ պահպանվող տարածքի հարուստ բնաշխարհի աշնանային գույները: Երիտասարդ նկարիչներն իրենց գործերը ներկայացնելու են տարբեր ցուցահանդեսներում` նպաստելով էկոդաստիարակությանը և հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության միջև ստորագրված փոխըմբռնման և համագործակցության հուշագրով նախատեսված գործողությունների շրջանակում:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում