Ճանապարհին մոտ յոթ մեքենա տեսանք՝ անտառից կտրած փայտով լցրած (ֆոտո)

Բնասերները շարունակում են ահազանգել ծառերի հատման դեպքերի մասին: Այս անգամ ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգում է Դավիթ Պետրոսյան անունով օգտատերը: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ.

«Կիրակի արշավի էինք դեպի Կիրանց վանք, Աճարկուտ գյուղից Կիրանցի ձորով: Ճանապարհին մոտ յոթ մեքենա տեսանք՝ անտառից կտրած փայտով լցրած: Մի օր էինք Տավուշում, էդ մի օրը տեսանք, բա մնացած օրերին ինչ՞ա կատարվում, ամեն անցնելուց էլ ասում են «ախպեր, մի նկարի»: Հետ գալուց մեր մեքենան կանգնացրեցին, ներկայացան որպես հուշարձանների նայող, սկսեցին հարցուփորձ անել, բա ինչի համար եք եկել, Իջևանից թույլտվություն ունեք, որ արշավ եք գնում: Հա, մեկել տղեքը բողոքեցին, որ իրանց մեքենաներն ենք նկարում :ՃՃՃ (կտրած փայտի մասին ոչ մի խոսք, իհարկե)»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում