Որն է Մասիսում տարածված գարշահոտության պատճառը (ֆոտո)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացնում` ք. Մասիսում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառները պարզելու համար: Պարբերաբար տարածքի տարբեր վայրերից կատարվում են հեղուկի և օդային ավազանի նմուշների լաբորատոր փորձաքննություններ:

Այս վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմինը փորձում է պարզել, թե տվյալ տարածքում գործող որ ձեռնարկությունների արտադրական արգասիքներում են գերազանցում քիմիական թունավոր նյութերի թույլատրելի չափաքանակը, որոնք թափվում են կոյուղաջրերի հեռացման համակարգ և դառնում մթնոլորտի աղտոտվածության պատճառ:

Տեղեկացնենք նաև` քանի որ այս տարի կլիմայական պայմանները խիստ չորային, երաշտային էին, ուստի սակավաջրության պատճառով տեղի գյուղացիները կոտրել են կոյուղաջրերի հեռացման համակարգի խողովակը և դրանով իրականացրել գյուղատնտեսական դաշտերի ոռոգում, ինչը կրկնակի է ազդել մթնոլորտի աղտոտվածության վրա:

Այս պահին իրականացվում են գործողություններ երկու հիմնական ուղղությամբ. նախ կանխարգելել գյուղացիների կողմից կոյուղաջրերի միջոցով դաշտերի ոռոգումը, միևնույն ժամանակ պարզել արտադրական կոյուղաջրերի հեռացման համակարգ լցվող չափաքանակը գերազանցող քիմիական թունավոր նյութերի աղբյուրը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում