Եթե մարդը վատ է վերաբերում իր շանը, ապա այդպես կվերաբերի նաև վայրի կենդանիներին. կենդանիների պաշտպանությանը նվիրված միջոցառում (ֆոտո)

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Թումանյանի այգում տեղի ունեցավ «Civil Voice» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված կենդանիների պաշտպանությանը նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ կենդանասերներ, կենդանապաշտպաններ և բնության նկատմամբ մտահոգ վերաբերմունք ունեցող մարդիկ:

«Նախ և առաջ շատ ուրախ եմ, որ մենք շատ ենք և դա նշանակում է՝ հույս կա, որ հետագա սերունդները, ի տարբերություն մեզ, գոնե «մարդ» կդառնան: Հույս ունեմ, որ առաջիկայում ևս մենք կկարողանանք նաև երեխաներին ներգրավել մեր տարբեր միջոցառումներում: Ես տեսնում եմ, որ շատ-շատ գործեր են արվում, որոնց մենք առանձնապես չենք անդրադառնում: Ես կարծում եմ նաև, որ մենք հանդիպումներ, ցուցահանդեսներ կկազմենք փակօդյա տարածքներում: Ողջունում եմ բոլորին և ուզում եմ նշել, որ հանուն մեր բնասերների և բնության մենք կանենք ամեն ինչ»,- ասաց «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

Միջոցառմանը ներկա նաև բազմաթիվ շներ և կատուներ, որոնք ավելի բնական էին դարձնում մթնոլորտը: Միջոցառման մասնակիցները նաև հնարավորություն ունեին լուսանկարվելու սպիտակ արջերի և անգամ կոկորդիլոսի հետ: 

Ներկա էր նաև WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, ով մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց. «Այս միջոցառման հիմնական նպատակը մարդկանց մոտ կենդանիների պահպանության և կենդանիների իրավունքների պաշտպանության իրազեկման մակարդակի բարձրացումն է: Իրականում դրանք տարբեր ոլորտներ են: Մեր ֆոնդի հիմնական նպատակը կենդանիների և ընդհանրապես բնության պահպանությունն է: Այս երկու ոլորտներն իրար փոխկապակցված են: Քանի որ, եթե մարդը վատ է վերաբերում իր շանը կամ կատվին, ապա այդպես կվերաբերի նաև վայրի կենդանիներին: Բազմաթիվ զարգացած երկրներ կան, որոնք թույլ չեն տալիս ցանկացած կենդանու նկատմամբ դաժան, անմարդկային վերաբերմունք: Ինչ վերաբերում է Հայաստանում վայրի կենդանիներին և այն իրավիճակին, որը մենք ունենք մասնավոր ռեստորաններում, անընդունելի է, որովհետև անմխիթար պայմաններում են պահվում այդ կենդանիները: Նախ հայտնի չէ՝ անգամ որտեղից են ձեռք բերել: Եվս մեկ կարևոր խնդիր է հանդիսանում Հայաստանում կենդանիների խրթվիլակների պտրաստման խնդիրը. պետք է օրենքով արգելել: Դրանից բացի տհաճ զգացողություններից, ուրիշ ոչ մի օգուտ չկա: Ոչ մի զարգացած երկրում նման բան չենք տեսնի»,- 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում