Էքսկլյուզիվ Կիպրոսից. հայ կենդանապաշտպանները կծանոթանան ոլորտի առաջատար մասնագետների փորձին (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ընթերցողին ներկայացնել «Ընտանի կենդանիների բարեկեցության միջազգային համաժողովի» ընթացքը: Ինչպես Կիպրոսից մեզ հայտնեց բնապահպան, «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Կարինե Փանոսյանը, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հանձնաժողովի գլխավոր նիստն է, որին ներկա է լինելու ավելի, քան 200 պատվիրակ ամբողջ աշխարհից:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած խոսնակները միջազգային խոշորագույն կենդանապաշտպան կազմակերպությունների ղեկավարներն են ու ոլորտի առաջատար մասնագետները:

Հոկտեմբերի 4-ին քննարկվելու են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝

  • Շների գլխաքանակի վերահսկում,
  • Կամավորների ներգրավվում,
  • Կրթական ծրագրեր, 
  • Նոր մարտահրավերներ և այլն:

Համաժողովը բացվեց Կենդանիների համաշխարհային օրվա շնորհավորանքով:

Նշենք, որ «Ընտանի կենդանիների բարեկեցության միջազգային համաժողովին» ներկա կլինեն «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության և «Դինգո» թիմի ներկայացուցիչներ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում