Կիպրոսում մեկնարկում է «Ընտանի կենդանիների բարեկեցության միջազգային համաժողովը»

Հոկտեմբերի 3-ին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում մեկնարկում է «Ընտանի կենդանիների բարեկեցության միջազգային համաժողովը», որն այս տեսակի ամենամեծ միջոցառումն է աշխարհում: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի Եվրոպայի տարբեր երկրներում:

Միջոցառումը սովորաբար մեկնարկում է համաժողովը հյուրընկալող երկրի գործող օրինակելի կացարան այցով:

Այս տարի ևս, արդեն 5-րդ անգամ, համաժողովին մասնակցում են նաև կենդանապաշտպաններ Հայաստանից: «Ընտանի կենդանիների բարեկեցության միջազգային համաժողովին» ներկա կլինեն «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության և «Դինգո» թիմի ներկայացուցիչներ:

Նշենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ակտիվորեն կլուսաբանի համաժողովի ընթացքը:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում