Հրազդանի քաղաքապետարանը ճնշում է կենդանիների սպանդի մասին բարձրաձայնած քաղաքացուն (ֆոտո)

Հրազդանի քաղաքապետարանը պարբերաբար տարբե տեսակի ճնշումներ է գործադրում բնակչուհի Սյուզան Անանյանի վրա՝ «վրեժխնդիր լինելով» նրանից լրատվամիջոցներին տրամադրած քրեական հանցագործության մասին վկայող ապացույցների համար:

«Իմ շների հետ կապված անընդհատ խնդիրներ են ստեղծում: Երևի թե պատճառն այն է, որ ես կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ապացուցող նյութեր եմ տրամադրել ԶԼՄ-ներին, որոնք հրապարակվել են: Դեպքը պատահել էր ձմռանը, երբ մեր թաղամասում համատիրության աշխատակիցները շների վրա կրակել և սատկացրել էին: Դա ես ենթադրում եմ, ինձ կոնկրետ ոչինչ չի ասվել: Ես տանը պահում եմ երկու հատ շուն, հիմա արդեն մեկն է, մյուսին տարել են: Երկուսն էլ հաշմանդամ են: Ես զանգահարել եմ «Դինգո» խմբի անդամներին, տարել եմ վիահատել են ու ոտքը հեռացրել, կենդանին ստերջացվել է, ստացել է պատվաստումներ և արդեն մոտ 1 տարի է ապրում է իմ տանը: Երկուսին էլ պատահական եմ գտել՝ փողոցում: Ունեմ նաև 3 հատ կատու, այժմ մնացել է մեկ մայր կատու՝ ձագուկների հետ, մյուս երկուսին էլ տեղավորել եմ այլ բնակավայրեր»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Հրազդան քաղաքի բնակչուհին:

Նրա խոսքերով, նա մշտապես հիվանդ կենդանիներին վերցնում և խնամում է, տեղավորում է և «Դինգո» թիմն իրեն միշտ աջակցում է, տեղյակ են ամեն ինչից:
«Հիմա քաղաքապետարանում որոշել են իմ դեմ ինչ-որ բաներ կազմակերպել: Անընդհատ զանգում բանավոր ասում էին, որ բողոք կա քո վրա, բայց այժմ վերջապես իրենց հաջողվեց գրավոր բողոք կազմակերպել: Մեր հարևանը, որը հոգեկան շեղումներ ունի, կանգնած է հաշվառման, բողոք է գրել իր դեմ: Նրան հետաքրքիր չեն իմ շները, պարզապես բողոք կազմակերպելու տարբերակ է թաղայինի միջոցով: Մեր տուն են եկել երկու ոստիկան, որոնք ասեցին իբր բողոքի հետքերով են եկել, որպեսզի ճշտեն թե ինչ է կատարվում: Տեսել են, որ տանը նորմալ, ցիվիլ վիճակ է, ոնց ներկայացրել են ոչ մի հոտ չկա: Քաղաքապետարանից երբեք չեն եկել, որ տեղում ճշտեն ինչ է կատարվում, բողոքն արդյո՞ք տեղին է թե ոչ: Այժմ նրանք ինձ ուղարկել են նամակ, որից հետո եկել են ոստիկանները, գրել են թե ես քանի շուն, կատու ունեմ տանը և գնացել են: Դրանից հետո ինձ քաղաքապետարանը նամակ է ուղարկել թե նրանք լսումներ են կազմակերպել և ես ամսի 29-ին, ժամը 11:00-ին պետք է ներկայանամ նրան մոտ և հնարավոր է իմ նկատմամբ կիրառեն վարչական տուգանք աշխատավարձի հնգապատիկի չափով, 113 հոդվածի 1-ին կետով: Ես ուղղակի չեմ հասկանում ինչի համար, մեր երկրում մենք իրավունք չունե՞նք տանը շուն պահելու»,- պատմում է նա:

Բնակչուհու կողմից մեզ տրամադրված փաստաթղթերից պարզ է դառնում, որ նրա նկատմամաբ կիրառվել է վարչական վարույթ, ինչպես նաև բնակչուհին պետք է ներկայանա լսման:

Բողոքը գրած հարևանուհու մասին, Սյուզաննան պատմում է. «Նա հոգեկան խնդիրներ ունի, քաղաքապետարանը դրանից լավ տեղյակ է, քանի որ 3 տարի է նրա հետ խնդիրներ կան կապված կոյուղաջրերի հետ, որոնք նրա տանից հոսում են ներքևի 3 բնակարանների վրա և ոչ ոք նրա վրա չի կարողանում: Այդ բնակչի հետ մենք շատ ենք խնդիրներ ունենում: Այս ամենի հիման վրա երևի իրենք որոշել են ինձ այդպես ճնշել: Ես ձեզ նաև լուսանկարներ կտրամադրեմ, թե իմ կենդանիները որտեղ են ապրում, ինչ պայմաններում, ինչ հիգիենիկ վիճակ է և բացառվում է այստեղից ինչ-որ հոտ գա»:

Բնակչուհւ ցանկությունն ու պահանջը հստակ է. «Ես եթե թույլ տամ մի հատ էլ ինձ տուգանեն, նրանց ձեռքից հաստատ չեմ պրծնելու, որովհետև ինձ հանգիստ չեն տալու: Ես նաև կերակրում եմ փողոցի շներին: Նրանք կրակում են, ես կերակրում եմ և բնականաբար դա նրանց դուր չի գալիս, այդտեղից էլ գալիս է այդ ամբողջ խնդիրը:
Նրանք չեն դադարում իմ կյանքը թույնել և դա շատ տհաճ է, ես ուզում եմ հանգիստ ապրել»:

Ձմռանը տեղի ունեցած դեպքի լուսաբանումից հետո այդ թաղամասում կրակոցներ չեն եղել: «Կոնկրետ մեր թաղամասում, քանի որ իրենք համարում են, որ այստեղ գործ տվող կա, շուն չի կրակվել: Ծայրամասերում եղել է: Գոնե մի քանի կենդանու կյանքը փրկել եմ և դրանից էլ գոհ եմ»,- եզրափակեց նա:

Այս դեպքը ևս վկայում է Հրազդանի քաղաքապետարանում և ընդհանրապես մարզում իրավիճակի մասին: Խնդրի մասին բարձրաձայնելու և լրատվամիջոցներին տեղեկացնելու հետևանքով բնակչուհին մշտական ճնշման տակ է թե քաղաքացիների, թե պետական մարմինների կողմից:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում