Երեք տարի անց կշահագործվի նաև Սոթքի փակ հանքը
Սոթքի հանքի շահագործմամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը Սոթքի բացահանքում պաշարները սպառելուց հետո կշահագործի ստորգետնյա հանքերը: Այս հանգամանքը պարզ դարձավ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Սոթք համայնքում տեղի ունեցած հանրային լսումներից հետո, երբ համայնքը տվեց իր համաձայնությունը:
Ընկերությունը պարտավորվել է հողի, օդի, ջրի վրա հանքարդյունաբական գործունեության հետևանքով առաջացած աղտոտվածությունը նվազագույնի հասցնել: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին այս մասին հայտնեցին լսումներին ներկա բնակիչներից:
Ինչպես մեզ հայտնեցին, բացահանքը կփակվի 3 տարվա ընթացքում, որից հետո անցում կկատարվի փակ շահագործման:
Նշենք նաև, որ այս հանրային լսումը վերջինը չէ: Դեռ պետք է կայանա ևս 2 հանրային լսում, որից հետո միայն ՀՀ բնապահպանության նախարարությունը կարող է տրամադրել եզրակացություն:
