Չպետք է թույլ տանք այն, ինչ տեղի է ունենում Ամուլսարում, տեղի ունենա նաև Արդվիում. Մանե Թանդիլյան

«Արդվի գյուղի բնակիչները շատ ավելի վճռական են»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ համեմատության գիծ անցկացնելով Ամուլսարի մոտակայքում գտնվող բնակավայրերի բնակիչների հետ:

«Նրանք ի սկզբանե տեղեկացել են խնդրին և պաստրաստվում են պաշտպանել իրենց գյուղը մինչև վերջ: Ես իրենց կողքին եմ լինելու ամեն տեղ և ամենուր, ինչ եղանակով կարող եմ, որովհետև ես տեսնում եմ, որ գյուղացիներն իրենք թույլ չեն ուզում տալ, որպեսզի նման բան, ինչ-որ տեղի է ունենում Ամուլսարում, տեղի ունենա նաև Արդվիում: Նախագիծը, որը նախկինում ներկայացրել էին իբրև թե ավագանու որոշմամբ, իրականում գյուղացիները պնդում են, որ նման նիստ անգամ տեղի չի ունեցել: Ես նաև այս հանգամանքի վրա եմ ուշադրություն հրավիրելու, քանի որ ըստ էության խաբեությամբ ինչ-որ աշխատանքներ կատարելու համաձայնություն են ստացել գյուղացիներից,- նշեց նա:

Օրերս պատգամավոր Մանե Թանդիլյանը ԱԺ-ում ընթերցեց Արդվի գյուղի բնակիչների նամակը: Այս առիթով տիկին Թանդիլյանն ասաց. «Ես կապի մեջ եմ Արդվի գյուղի բնակիչների հետ և պատրաստվում եմ իրենց կողքին կանգնել մինչև վերջ, որպեսզի թույլ չտանք Լոռիում անգամ փորձանմուշ տանեն: Գիտեք, որ փոսերն արդեն փորված էին, բայց գյուղացիներն իրենք իրենց ձեռքերով լցրել են այդ փոսերը: Կարծում եմ՝ սա հենց այն տեսակն է, որ մենք պետք է պահպանենք, ունենանք մեր երկրում, այսպիսի քաղաքացիներ, ովքեր տեր կկանգնեն իրենց պետությանը»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում