Բացահայտված է ծխելու վտանգի հիմնական պատճառը
Ամերիկացի գիտնականները պարզաբանել են, թե կոնկրտ ինչպիսի եղանակով է ծխելը նպաստում մարդկանց մոտ թոքերի քաղցկեղի առաջացմանը: Հոդվածը հրապարակվել է Cancer Cell-ում:
Փորձագետները պարզել են, որ ծխախոտի ծուխը շնչառական ուղիները ձևավորող բջիջների մոտ առաջացնում է էպիգենետիկական փոփոխություններ: Ինչն էլ, իր հերթին, նպաստում է մարդու մոտ թոքերի քաղցկեղի նախնական ձևի առաջացմանը:
Ինչպես նպաստում են փորձագետները, եթե մարդը չի ծխում հիվանդության ռիսկը չափազանց ցածր է: Նրանց կողմից իրականացված փորձերը ցույց են տալիս, որ ծխախոտի ծխի 10 օր ազդեցություն ունենալուց հետո թոքերի բջիջները ենթարկվում են անոմալ գործընթացների (վնասվում է մարդու ԴՆԹ-ն):
Նշված էպիգենետիկական փոփոխությունների կուտակումը կրիտիկական է դառնում 10-15 ամսվա ընթացքում, որը հավասարազոր է 20-30 տարի ծխախոտ օգտագործելուն: