Արևի վրա տեղի ունեցած հզոր բռնկումը ստիպել է տիեզերակայանի անձնակազմին թաքստոց մտնել
Սեպտեմբերի 10-ին Արևի մակերեսի վրա տեղի ունեցած ևս մեկ բռնկման հետևանքով Միջազգային տիեզերական կայանի անձնակազմը ստացել է «ալերտ» (խմբ.՝ զգոնություն) հրամանը: Այն ենթադրում է անձնակազմի տեղափոխում համապատասխան հատուկ թաքստոց-կացարան:
Կայանի սարքավորումների վնասումը վտանգ է ներկայացնում ներսում գտնվող տիեզերագնացների համար: Բացի այդ, կարող էին վնասվել կյանքի ապահովման մի շարք համակարգեր:
Փորձագետի խոսքով, այն պահին, երբ Միջազգային տիեզերական կայանն անցնում էր Արևի կողքով, սկսել են մեծանալ պրոտոնային գործողությունները, ինչպես նաև ռադիացիոն ճառագայթումը:
Հիշեցնենք, որ բացի սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին տեղի ունեցած բռնկումը, ևս մեկ հզոր բռնկում է տեղի ունեցել նաև սեպտեմբերի 10-ին: Սեպտեմբեր ամսից սկսած սա Արևի մակերեսի վրա գրանցված արդեն 4-րդ պայթյունն է: Այս բռնկումների հետևանքով շրջակա միջավայր է արտանետվում հսկայական քանակությամբ էներգիա: Մի քանի րոպեի ընթացքում բաց տիեզերք է արտանետվում շուրջ հարյուրավոր միլիարդավոր մեգատոնաներ տրոտիլային էկվիվալենտով: