Զգուշացում. Արևի մակերեսին տեղի է ունեցել հզոր բռնկում, որի հետևանքներն անհայտ են (տեսանյութ)
Today's X9.33 event was the strongest flare of this solar cycle. STEREO A coronagraph imagery shows the CME.
— SpaceWeatherLive (@_SpaceWeather_) 6 сентября 2017 г.
More: https://t.co/uaCuQc9ZDV pic.twitter.com/ZUvtOC2jIP
Սեպտեմբերի 6-ին գիտնականները ֆիքսել են վերջին 12 տարիների ընթացքում Արևի մակերեսին տեղի ունեցած ամենաուժեղ բռնկումը: Այն տեղի է ունեցել արևային երկու խոշոր խումբ կետերի միաձուլման հետևանքով:
Ինչպես հաղորդում են աստղագետները. «Այսպիսի հզորության իրադարձությունները դասվում են առավել խոշորների շարքին, որը ընդհանրապես կարող է ստեղծել մեր աստղը և որոնք ձևավորվում են միայն շատ հազվադեպ, ունիկալ պայմաններում, որպես կանոն արևային ակտիվության գագաթնակետում: Գիտնականները դեռ պետք է պարզեն, թե ինչպես է նման իրադարձություն գրանցվել հիմա, երբ արևը ակտիվության մինիմումի կետում է»:
Նշենք, որ գոյություն ունեն A, B, C, M և X տեսակի բռնկումներ, որոնցից ամենաթույլը A-ն է, ամեն հաջորդ տառը տասնաապատիկ անգամ ուժեղ է նախորդից: Այս բռնկումը եղել է X 9.33 ուժգնության։ Այս բռնկումը դասվում է Արևի մակերեսի վրա գրանցված ամենահզոր պայթյունների հնգյակում:
Ուշագրավ է, որ պայթյունը տեղի է ունեցել այն կետում, որն ուղղված է դեպի Երկիր մոլորակը, ինչից էլ հետևում է, որ ազդեցությունը Երկրի վրա առավելագույն է լինելու: Դեռևս հնարավոր չէ կանխատեսել այս իրադարձության հետևանքները մարդկանց, տիեզերագնացների և արբանյակների վրա: