Բյուրականի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ուղղաթիռ
Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր:
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք: Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ի դրությամբ դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 168 փրկարար ծառայող (19 մարտական հաշվարկ, 7 օժանդակ ավտոմեքենա), «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման 10 աշխատակից, Բյուրական և Օրգով գյուղերից 20 բնակիչ, 1 տրակտոր և Բյուրական գյուղից 2 ջրատար ավտոմեքենա (քաղաքացիական):
