Բյուրականի անտառում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն (տեսանյութ)

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Բյուրական գյուղին հարակից սարում դեռ կիրակի օրվանից բռնկված հրդեհը մարելու շուրջ աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, ժամը 23:00-ին դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում