Բյուրական գյուղին հարակից անտառում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել. ԱԻՆ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 72 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 30, ոստիկանության 25 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը: Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք: 

Ժամը 11:10-ի դրությամբ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում